ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Նիկոլ հայադավի պետական դավաճանությունը սողացող բնույթ ունի, մնալով անպատիժ, այն շարունակվում է

Նիկոլ հայադավի պետական դավաճանությունը սողացող բնույթ ունի, մնալով անպատիժ, այն շարունակվում է
11.07.2025 | 11:24

Ծանոթանում եմ երեկվա և այսօրվա լուրերին և, ահա, հետևությունս՝ Նիկոլ հայադավի պետական դավաճանությունը սողացող բնույթ ունի, մնալով անպատիժ, այն շարունակվում է…

«Նույն կազմը, որը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախը հանձնեց Ադրբեջանին, 2025 թվականի հուլիսի 10-ին Աբու Դաբիում հանձնում է Սյունիքն ու Վայոց ձորը»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում այսօր գրելէ Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը և, որպես հայկական կողմի պատվիրակության կազմի վերաբերյալ իր խոսքի ապացույց, ներկայացրել համապատասխան ֆոտոփաստեր:

Թերևս չափազանցված է այս գնահատականը, այսինքն՝ այսօր չեն հանձնում, այլ նախապատրաստում են առաջիկայում հանձնումը, բայց դրանից շատ մեծ է տարբերությունը…

Հայացք նետելով անցյալին, դժվար չէ հասկանալ, որ Նիկոլ հայադավն իր հակահայկական քայլերն աստիճանաբար է անում, քայլ առ քայլ ու քաղաքական շախմատի տրամաբանությամբ: Ի՞ր նախաձեռնությամբ, թե՞ թելադրված Արևմուտքի գլոբալիստական, ջհուդամասոնական ուժերի, Էրդողանի և Ալիևի կողմից՝ արդեն այլ հարց է:

Նիկոլ հայադավի վերոնշյալ աստիճանական քայլերի առումով Ադրբեջանին Սյունիքի ու Վայոց Ձորի հանձնումը պետք չէ ուղիղ իմաստով, այսինքն՝ Հայաստանի նշված մարզերն Ադրբեջանի ենթակայությանը հանձնելու վերաբերյալ իրավական ուժ ունեցող փաստաթղթի ստորագրմամբ հասկանալ, այլ Ադրբեջանի հետ այնպիսի պայմանավորվածությունների կայացմամբ, որոնց արդյունքում Սյունիքի և Վայոց Ձորի մարզերը ոչ հեռավոր ապագայում գրեթե ամբողջությամբ կհայաթափվեն ու փաստացի կանցնեն ադրբեջանցիների տիրապետության տակ:

Այդպիսի իրավիճակ կառաջանա, եթե Հայաստանն առաջիկայում «խաղաղության պայմանագիր» կոչվածի շրջանակում հանձնառի ու թույլ տա տասնյակ կամ նույնիսկ հարյուր հազարավոր ադրբեջանցիների մուտքը և բնակությունը հիշյալ մարզերում (հայաստանյան բազմաթիվ ԶԼՄ- ների հրապարակումների համաձայն, խոսք է գնում նշված պայմանագրի շրջանակներում Հայաստան 300 000 ադրբեջանցիների «վերադարձի» հնարավորության մասին):

Կարևոր է նաև, թե Նիկոլն ինչ բավարարում կտա «Զանգեզուրի միջանցք» կոչվածի վերաբերյալ Ալիևի, Ադրբեջանի հայտնի նկրտումներին:

«Բան չեմ հասկանում,- ֆեյսբուքյան իր էջում գրելէ Հայաստանի նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը:- Ադրբեջանական լրատվամնջոցները պնդում են, որ Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ Աբու Դաբիում Փաշինյան-Ալիև հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Չհավատացի։ Բայց արի ու տես ՀՀ փոխարտգործնախարարը ևս ասում է, որ Սյունիքով պետք է լինի ինչ-որ արտպատվիրակված ճանապարհ, միջանցք ԱՄՆ վերահսկողության տակ (https://hayeli.am/?p=803145&l=am )։ Հասկանու՞մ եք, որ սա տարածքային զիջում է։ Հասկանու՞մ եք որ սա Սահամանադրության խախտում է։ Հասկանու՞մ եք որ սա ուղղված է ՌԴ և Իրանի դեմ։ Հասկանու՞մ եք, որ թուրքերին ձեր ձեռքով Սյունիք եք բերում։ Հասկանում՞մ եք որ բոլշևիկները մեր իսկ անվտանգության համար Սյունիքը մեզ էին տվել։ Նիկոլին 680 հազ ձայն տվածներ, Արամ Զավենի Սարգսյան, Արման Բաբաջանյան, Տիգրան Խզմալյան, Խուրշուչյան, Շիրիմյան, էլ դոգ, էլ Մարության, էլ Մարուքյան – սա է՞իք ուզում»։

Վերոնշյալ հղմամբ իր հրապարակման մեջ hayeli.am լրատվական կայքը գրել է. «ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը հայտարարել է, որ Հայաստանը դիտարկում է Զանգեզուրի միջանցքի վերահսկողությունը ամերիկյան ընկերությանը փոխանցելու հնարավորությունը։ Այդ մասին հայտնում է civic.am լրատվականը»։

Ընդգծենք, որ civic.am կայքը ոչ մի կերպ հնարավոր չէ համարել Նիկոլին ու հայադավի իշխանությանն ընդդիմադիր հայացքներ ունեցող լրատվամիջոց, այլ ճիշտ հակառակ բնութագրումը պետք է տալ՝ իշխանական կամ իշխանամերձ:

Civic.am կայքն այսօր հրապարակել է «Ազատություն» ռադիոկայանին Հայաստանի ԱԳ փոխնախարարի պաշտոնը զբաղեցնող Մնացական Սաֆարյանի տված հարցազրույցը, որում նա պատասխանելով ռադիոկայանի՝ «Հայաստանի համար շարունակո՞ւմ է ընդունելի լինել, որ ապաշրջափակման (Սյունիքի ճանապարհի.- Ա. Հ.) հարցում գործառույթներն արտապատվիրակվեն միջազգային որևէ կազմակերպության» հարցին, բառացիորեն պատասխանել է՝ «Այո»: Ընդ որում, հարցազրույցի ընթացքում խոսք է եղել նաև ամերիկյան կողմի առաջարկների՝ բանակցությունների առարկա դառնալու հնարավորության, ինչպես նաև որևէ երրորդ ընկերության կողմից, կողմերի համաձայնության դեպքում, հիշյալ ճանապարհը վերահսկելու հնարավորության մասին:

«Նորից կրկնեմ, եթե դա լիովին համապատասխանի մեր կողմից հայտարարված սկզբունքներին, դա կարող է իրականացվել»,- պատասխանել է Սաֆարյանը:

Այսօրվա մեկ այլ գրառմամբ Էդգար Ղազարյանն ուշադրություն է հրավիրել հետևյալ բնութագրական փաստի վրա.

«Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպումների ժամանակ սեղանին դրոշներ չեն տեղադրվում։ Գետին դրված դրոշներ չկան նաև սրահում։ Ալիևը չի ընդունում, որ պետության ներկայացուցչի հետ է հանդիպում»։

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 906

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ